Աշխարհ

12.05.2023 17:28


Սիրանուշ Սահակյանը պնդում է` Բաքվում ոչ թե 33, այլ 80 գերի ունենք

Սիրանուշ Սահակյանը պնդում է` Բաքվում ոչ թե 33, այլ 80 գերի ունենք

Ադրբեջանում պահվող հայ գերիների թվին առնչվող ՀՀ իշխանությունների մոտեցումն արդարացված չէ։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը` ներկայացնելով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած զեկույցը։

«Նրանց (ՀՀ իխշխանությունների– խմբ.) համար ավելի հեշտ է փոխհարաբերվել Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հետ, եթե խոսեն նրանց պաշտոնական թվերով։ Այսինքն` հայկական կողմից բացահայտումները և տվյալներն անտեսում են, ու այստեղ միասնականություն կա Ադրբեջանի կողմից ներկայացված թվերի առնչությամբ։ Դա իմ գնահատմամբ արդարացված չէ»,–նշեց Սահակյանը։

Այս համատեքստում նա ընդծգեց, որ հայ և միջազգային իրավապաշտպանները, Հայաստանի քննչական մարմինները արձանագրել և բացահայտել են գերեվարման ավելի մեծաքանակ դեպքեր, քան պաշտոնականացվել է Ադրբեջանի կողմից։ Սիրանուշ Սահակյանի կարծիքով` հայկական կողմը պետք է առաջ տանի իր տվյալներն ու աղբյուրները, ոչ այն թվերը, որոնք հնչեցնում է Ադրբեջանը։

«Մենք 80 դեպքի մասով տվյալներ ենք փոխանցել միջազգային կազմակերպություններին, և դա օդից վերցրած թիվ չէ։ Կա հստակ նկարագրություն, յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ էլ ապացույցներ են առկա»,–ընդգծեց իրավապաշտպանը։

ՀՀ իշխանությունների տվյալներով ադրբեջանական գերության մեջ 33 հայ զինծառայող և քաղաքացիական անձ կա։ Բաքուն էլ հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Հայ իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը