Արարատի մարզում 31-ամյա վարորդը Mercedes-ով Մարմարաշեն գյուղում կոտրել է գազախողովակների 3 հենասյուներ ու, 10 մետր «թռնելով», հայտնվել ջրատարում․ կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 12-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Մհեր Կիրակոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել 3 հատ գազախողովակի հենասյուներ, և մոտ 10 մետր «թռնելով», հայտնվել ջրատարում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մ․ Կիրակոսյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը։
Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտում նյութեր են նախապատրաստվում և, հնարավոր է՝ այն կփոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։