Աշխարհ

12.05.2023 20:20


Առաջիկա խաղում Մեսսին կլինի մեկնարկային կազմում․ Գալտիե

Առաջիկա խաղում Մեսսին կլինի մեկնարկային կազմում․ Գալտիե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հայտարարել է, որ Լիոնել Մեսսին Լիգա 1-ի 35-րդ տուրի «Այաչոյի» հետ խաղում կլինի թիմի մեկնարկային կազմում։

«Երբ Լեոն դուրս է գալիս խաղադաշտ, դուք պետք է մի փոքր հարմարվեք դրան: Երեքշաբթի խոսեցի նրա հետ՝ պարզելու, թե ինչ տրամադրություն ունի: Ես հասկացա, որ նա լի է մոտիվացիայով և վճռականությամբ։ Նա վաղը կլինի մեկնարկային կազմում»,-ասել է մարզիչը նախախաղային ասուլիսի ժամանակ։

Վաղը՝ մայիսի 13-ին, ՊՍԺ-ն Լիգա 1-ի 35-րդ տուրի խաղում կհյուրընկալի «Այաչոյին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը