Աշխարհ

13.05.2023 08:32


Թուրքիայում ավարտվել են Ադրբեջանի մասնակցությամբ հերթական զորավարժությունները

Թուրքիայում ավարտվել են Ադրբեջանի մասնակցությամբ հերթական զորավարժությունները

Թուրքիայի Քոնյա քաղաքում ավարտվել են «Անատոլու արծիվ 2023» միջազգային մարտավարական թռիչքային վարժանքները:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է օդաչուների, այդ թվում՝ ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական ​​մակարդակի բարձրացմանը, ավիացիոն տեխնիկայի և այլ ռազմական միջոցների գործնական կիրառմանը։

Միջազգային զորավարժություններին Ադրբեջանը ներկայացնում էին ռազմաօդային ուժերի զինծառայողներ և Սու-25 գրոհային ինքնաթիռներ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը