Լրահոս

13.05.2023 10:50


Ադրբեջանական սադրանքի հետևանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել

Ադրբեջանական սադրանքի հետևանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել

Ադրբեջանական սադրանքի հետևանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը:

Նարեկը տան միակ տղան էր, ունի իրենից մեծ երկու քույր, հայրն ու մայրը գյուղատնտեսությամբ են զբաղվում:

Համայնքապետը ասաց, որ Նարեկի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը՝ վաղը:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմն այդ օրն ունեցավ 4 վիրավոր:

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին խախտել է Սոթքի ուղղությամբ հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:

Ժամը 16:50-ից մինչև 21։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի, Սոթքի և Վերին Շորժայի հատվածում՝ կիրառելով նաև հրետանի և ականանետեր։ Հայկական կողմ ունի ևս երկու վիրավոր և մեկ զոհ։

Այս խորագրի վերջին նյութերը