Լրահոս

13.05.2023 12:18


Աբովյան քաղաքում բախվել են Opel-ն ու Audi-ն. կա վիրավոր

Աբովյան քաղաքում բախվել են Opel-ն ու Audi-ն. կա վիրավոր

Մայիսի ​11-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Աբոյան քաղաքի Հատիսի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչեր, 40-ամյա Հարություն Ե.-ի վարած Opel մակնիշի և 34-ամյա Վան Հ.-ի վարած Audi​ ​ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Անդրանիկ Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժկական կենտրոն:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նախապատրաստվել են նյութերը և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը