Լրահոս

13.05.2023 13:20


Վահագնի​ թաղամասի մոտ բախվել են Mersedes-ն ու Opel-ը. վերջինս էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց

Վահագնի​ թաղամասի մոտ բախվել են Mersedes-ն ու Opel-ը. վերջինս էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց

Մայիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի հարևանությամբ, բախվել են Mersedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: ՊԾ Երևանի գնդում պարզում են վարորդների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը