Ավստրալուհին մեքենայով արգելափակվել է անտառում և ողջ մնացել՝ սնվելով կոնֆետներով և գինով
Լիլիան Իպը կիրակի օրը կարճ ճանապարհորդություն է կատարել Վիկտորիա նահանգի խիտ անտառներով:Նա սխալ տեղ է շրջվել և մտել փակուղի, իսկ նրա մեքենան խրվել է ցեխի մեջ, հաղորդում է Knife-ը։
Առողջական խնդիրների պատճառով կինը չի կարողացել հեռու քայլել, այդ պատճառով մնացել է մեքենայի մոտ։ Նա իր հետ ուներ միայն մեկ շիշ գինի և մի տուփ կոնֆետ, որը նա տանում էր որպես նվեր:
Լիլիան Իպն անտառում անցկացրել է հինգ օր։ Երբ նա կորցրել է հույսը, որ իրեն կենդանի կգտնեն, նա նամակ է գրել իր ընտանիքին՝ ասելով, որ սիրում է նրանց։
Փրկարարները կնոջը հայտնաբերել են մոտակա քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա: Նրան հիվանդանոց են տեղափոխել ուժեղ ջրազրկմամբ։
Ավստրալուհին մեքենայով արգելափակվել է անտառում և ողջ մնացել՝ սնվելով կոնֆետներով և գինով
Լիլիան Իպը կիրակի օրը կարճ ճանապարհորդություն է կատարել Վիկտորիա նահանգի խիտ անտառներով: Նա սխալ տեղ է շրջվել և մտել փակուղի, իսկ նրա մեքենան խրվել է ցեխի մեջ, հաղորդում է Knife-ը։
Առողջական խնդիրների պատճառով կինը չի կարողացել հեռու քայլել, այդ պատճառով մնացել է մեքենայի մոտ։ Նա իր հետ ուներ միայն մեկ շիշ գինի և մի տուփ կոնֆետ, որը նա տանում էր որպես նվեր:
Լիլիան Իպն անտառում անցկացրել է հինգ օր։ Երբ նա կորցրել է հույսը, որ իրեն կենդանի կգտնեն, նա նամակ է գրել իր ընտանիքին՝ ասելով, որ սիրում է նրանց։
Փրկարարները կնոջը հայտնաբերել են մոտակա քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա: Նրան հիվանդանոց են տեղափոխել ուժեղ ջրազրկմամբ։
Աղբյուրը՝ news.am