Աշխարհ

13.05.2023 18:09


Ամերիկացին գարեջրով աշխատող մոտոցիկլետ է հորինել

Ամերիկացին գարեջրով աշխատող մոտոցիկլետ է հորինել

ԱՄՆ-ի բնակիչը մոտոցիկլետ է հորինել, որը գարեջրով է աշխատում, գրում է UPI-ն։ Նախկինում ամերիկացին արդեն հրթիռային շարժիչով զուգարան է պատրաստել։

Գյուտարարի անունը Կայ Միքայելսոն է։ Տղամարդու խոսքով՝ բենզինային շարժիչի փոխարեն իր մոտոցիկլետի մեջ հատուկ տակառ է տեղադրված, որում գարեջուրը տաքացվում է 300 աստիճան։ Փրփուրը վերածվում է գերտաքացած գոլորշու, որը դուրս է գալիս վարդակից և մեքենան առաջ է մղում:

«Վառելիքի գները թանկանում են։ Ես ինքս խմող չեմ, ուստի ավելի լավ բան չեմ կարող մտածել, քան գարեջուրը որպես վառելիք օգտագործելը»,-մեկնաբանել է Կայը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը