Լրահոս

13.05.2023 18:42


Արմավիրի մարզում 2-ամյա տղան ընկել է ջրով լցված տարայի մեջ և ջրահեղձ եղել

Արմավիրի մարզում 2-ամյա տղան ընկել է ջրով լցված տարայի մեջ և ջրահեղձ եղել

Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 14:50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 2-ամյա Դավիթ Ա.-ն է, իսկ ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ երեխան ընկել է տան բակում տեղադրված ջրով տարայի մեջ և ջրահեղձ եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը