Աշխարհ

14.05.2023 15:48


Twitter-ի օգտատերերը «Եվրատեսիլ»-ի հաղթող Լորինին կասկածում են գրագողության համար (տեսանյութեր)

Twitter-ի օգտատերերը «Եվրատեսիլ»-ի հաղթող Լորինին կասկածում են գրագողության համար (տեսանյութեր)

Twitter-ի օգտատերերը «Եվրատեսիլ»-ի շվեդ հաղթող Լորինին կասկածել են գրագողության համար։

Մասնավորապես, համացանցի օգտատերերն ուշադրությունեն դարձրել այս տարի մրցույթում հաղթած երգի՝ Լորենիի Tattoo-ի և ուկրաինացի երգչուհի Միկա Նյուտոնի В плену երգի ակնհայտ նմանությանը: Հատկանշական է, որ ուկրաինուհու երգը թողարկվել է դեռևս 2005-ին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Սա միանշանակ գրագողություն է»,-գրել է օգտատերից մեկը։

«Առաջին ակորդից հասկացա՝ ինչ-որ բան այն չէ»,-շարունակել է երկրորդը:

«Հնարավորինս կեղծվել է, հաղթողը պարզ էր հենց սկզբից»,-համոզմունք է հայտնել մյուս օգտատերը։

Ինքը՝ В плену երգի հեղինակը, երբ սոցցանցերում երկրպագուները սկսել են նրան համապատասխան հարցեր տալ Լորինի երգի մասին, փորձել է խուսափել պատասխանից. «Ընկերներ, ես չեմ մեկնաբանի սա: Ես չեմ ուզում դրամա սկսել. ես դրա կարիքը չունեմ: Կյանքը չափազանց կարճ է վիճելու համար, թե երգերը նույն հնչողությունն ունեն, թե ոչ: Ձեզանից ոմանք այդպես են կարծում, ոմանք՝ ոչ: Իմ երգը լույս է տեսել 2005 թվականին: Խնդրում եմ, դադարեցրեք ինձ գրոհել հաղորդագրություններով»:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում հաղթել է Շվեդիայից երգչուհի Լորինը՝ Tattoo երգով: Պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների համատեղ քվեարկությունից հետո նա հավաքել է 583 միավոր։ Երկրորդ տեղում է Ֆինլանդիան, իսկ երրորդում՝ Իսրայելը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը