Աշխարհ

14.05.2023 20:32


Ո՞վ է առաջատարը Թուրքիայի ընտրություններում (թարմացված)

Ո՞վ է առաջատարը Թուրքիայի ընտրություններում (թարմացված)

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընտրատեղամասերը փակվել են՝ մայիսի 14-ին տեղական ժամանակով ժամը 17:00-ին:

Ձայների 55.33% հաշվարկից հետո.

Էրդողան — 65,53%,
Քըլըչդարօղլու — 26,71%,
Օգան – 7,10%:

***

Թուրքիայում ընտրությունների 50%-ից ավելի ձայների հաշվարկից հետո հաղթում է գործող նախագահ Էրդողանը, նա ունի 52,1%։ Հաջորդը Քըլըչդարօղլուն է՝ 42%։

Մինչդեռ երկրի երեք խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում քվեաթերթիկներն արդեն հաշվվել են։ Բոլորում, բացի վերջինից, Էրդողանը առաջատարն է:

Հաղթելու համար թեկնածուներից մեկին անհրաժեշտ է հավաքել ձայների 50%-ից ավելին։ Եթե ​​դա տեղի չունենա, երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։

***

Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքերը քվեաթերթիկների 69.1%-ը մշակելուց հետո.

Ռեջեփ Էրդողան 51.1%
Քեմալ Քըլըչդարօղլու - 43%
Սինան Օղանը՝ 0,5 %։

Աղբյուրը՝ MediaHub

Այս խորագրի վերջին նյութերը