24 միլիոն դրամի մեկ անձից գնում՝ Բագրատ Բադալյանի կնոջը պատկանող ընկերությունից
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շարունակում է միլիարդավոր դրամներ հատկացնել մեկ անձից գնման ընթացակարգով ասֆալտ փռելու աշխատանքներ իրականացնելու համար։
Եվ այսպես, հերթական մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրեր են կնքվել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի կնոջը հավատարմագրային կառավարման հանձնված «Ճաննախագիծ ինստիտուտ»ՍՊԸ-ի հետ։
Պայմանագրերից մեկի արժեքը կազմում է 13 միլիոն 540 հազար դրամ։
Այս գումարով ընկերությունն իրականացնելու է Երևան-Երասխ-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների հսկողության ծառայությունները։
Հաջորդ պայմանագրի արժեքը կազմում է 7 միլիոն 652 հազար դրամ։
Այս գումարի դիմաց ընկերությունն իրականացնելու է Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների հսկողության ծառայությունները։
Հաջորդ պայմանագրի արժեքը կազմում է 2 միլիոն 609 հազար դրամ, նպատակը նույնն է՝ միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների հսկողության ծառայությունների մատուցում:
Հիշեցնենք, որ «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995-ին, մինչև 2020-ը ընկերության գլխավոր բաժնետերը եղել է Սամվել Բադալյանը՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի հայրը։
2019 թվականին հայրն իր բաժնեմասը՝ 88.13%-ը, փոխանցել է որդուն, որն էլ դա հավատարմագրային կառավարման է հանձնել կնոջը՝ Մարգարիտա Ագանիսյանին։

Աղբյուրը՝ 168.am