Կրակոցներ՝ Երևանում․ ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր
Մայիսի 14-ին, կրակոցեր են հնչել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ ժամը 19։00-ի սահմաններում կրակոցներն են հնչել Ներքին Չարբախի 1-ին փողոցում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի 2/1 հասցեի դիմաց հայտնաբերել են Opel մակնիշի ավտոմեքենա, որի վրա եղել են կրակոցի հետքեր։
Դեպքի վայրի զննությամբ էլ հայտնաբերվել են 5 հատ 20 մմ տ/չ կրակված պարկուճներ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժնիը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք՝ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։
Պարզվում են նաև՝ արդյո՞ք կրակոցի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, ինչպես նաև՝ ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։