Ֆլորիդայում 13-ամյա աղջիկն ազատվել է իրեն կծած շնաձկից
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում 13-ամյա Էլլա Ռիդը կարողացել է ազատվել շնաձկից, որը մի քանի անգամ կծել է նրան։
Էլլան գտնվել է օվկիանոսում Հյուսիսային Հաթչինսոն կղզու մոտ, երբ նրա վրա մեկ մետրանոց շնաձուկ է հարձակվել, տեղեկացնում է WPTV-ն։
«Այն ուղիղ ինձ վրա եկավ ու սկզբում փորս կծեց, ես փորձեցի ձեռքով պաշտպանվել, բայց այն դիպավ մատիս, հետո ձեռքիս, հետո շրջվեց ու կծեց ոտքս»,-պատմել է նա։
Աղջիկը դուրս է վազել ջրից, և ընկերը նրան տուն է տարել։
Աղջկա մայրը՝ Դևին Ռիդը, պատմել է WPTV-ին, որ սկզբում մտածել է, թե հորինում են, բայց երբ հասկացել են, որ նրա վրա, իրոք, շնաձուկ է հարձակվել, տարել են հիվանդանոց, որտեղ նրա վրա կարեր են դրել։
Մայրը պատմել է, որ տպավորված է իր դստեր հանգստությամբ։
Էլլա Ռիդը հայտարարել է, որ այս փորձը չի խանգարի իրեն օվկիանոսում լողալու և մտադիր է կարերը հանելուց հետո ջուրը մտնել։

Աղբյուրը՝ news.am