Փաշինյանի «շնորհիվ» Հայաստանի ծիրանը կարող է չմտնել Ռուսաստան
Այս տարի ծիրան արտադրող գյուղացիները մեծ մտավախություն ունեն, որ իրենց բերքը տանող չի լինի։ Բանն այն է, որ ամեն տարի մայիսին արտահանողները գալիս էին գյուղեր անգամ կանխավճար էին թողնում, որպեսզի հունիսին բերքը արտահանեն Ռուսաստանի Դաշնություն, իսկ այս տարի մայիսը արդեն կիսվել է, բայց ոչ մի արտահանող գյուղ չի մտել։
Գյուղացիներին մտահոգում է նաև այն, որ եթե անգամ Լարսի ճանապարհի հետ կապված խնդիրներ չլինեն՝ կարող է հայկական ծիրանի արտահանումը Ռուսաստան քաղաքական պատճառներով արգելվի, ինչպես արգելվեց կաթնամթերքի արտահանումը։
Հիշեցնենք, որ հայկական կաթնամթերքի արտահանումը ՌԴ արգելվեց, երբ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարեցին անհրաժեշտության դեպքում Հաագայի դատարանի պահանջով ՌԴ նախագահ Պուտինին ձերբակալելու իրենց պատրաստակամության մասին։
Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած հակառուսական քաղաքականության հետևանքով այս տարի գյուղատնտեսության ոլորտը կարող է լուրջ հարված ստանալ ու խոսքը միայն ծիրանի մասին չէ, Հայաստանում արտադրվող մրգերի և բանջարեղենների մեծ մասը արտահանվում է հենց Ռուսաստանի Դաշնություն։

Աղբյուր՝ Politik.am