Լրահոս

16.05.2023 07:14


«Դալմա»-ի մոտ բախվել են Mercedes Տ 500-ը, Kia-ն, Nissan Sentra-ն. վիրավորներից մեկը հղի կին է

«Դալմա»-ի մոտ բախվել են Mercedes Տ 500-ը, Kia-ն, Nissan Sentra-ն. վիրավորներից մեկը հղի կին է

Ժամը 20:50-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա գարդեն մոլ»-ի հարևանությամբ, բախվել են Mercedes Տ 500, Kia և Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը հղի կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Nissan Sentra-ն բախման հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրը և բախվել շինության պատին:

Այս խորագրի վերջին նյութերը