Աշխարհ

16.05.2023 19:18


Իսպանացի ինֆլուենսերը ռոմանտիկ ընթրիքի ժամանակ կերել է սեփական ծնկի կռճիկը

Իսպանացի ինֆլուենսերը ռոմանտիկ ընթրիքի ժամանակ կերել է սեփական ծնկի կռճիկը

Իսպանացի ինֆլուենսեր Պաուլա Գոնուն ցնցել և զայրացրել է մարդկանց այն բանից հետո, երբ բացահայտել է, որ իր սիրելիի հետ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ կերել է իր ծնկի կռճիկը:

Նա նկարագրել է իր ենթադրյալ ինքնականիբալիզմի արարքը «113» փոդքասթում, որը ներկայումս ունի ավելի քան 228,000 դիտում Youtube-ում: «Ես կերա իմ սեփական մենիկսի մի կտորը»,-հայտարարել է Պաուլա Գոնուն, որն ունի ավելի քան 1,48 միլիոն բաժանորդ YouTube-ու և 2 միլիոն հետևորդ՝ Instagram-ում։

Գոնուն, ով նաև TikTok-ում ունի մոտ 650,000 հետևորդ, պարբերաբար տարբեր թեմաներով տեսանյութեր է հրապարակում՝ նորաձևությունից մինչև խոհարարություն: Սակայն ոչինչ չէր կարող համեմատվել նրա վերջին խոհարարական «սխրանքի» հետ։

Հաղորդվում է, որ Բարսելոնայի բնակչուհին ծնկի վիրահատություն է տարել վնասվածքից հետո և ընտրել է տեղային անզգայացում, քանի որ ցանկանում էր այդ պրոցեդուրան ուղիղ եթերում տեսնել էկրանին, հայտնում է Jam Press-ը: Պրոցեդուրայից հետո բժիշկը հարցրել է, թե արդյոք նա կցանկանա՞ իր մենիսկը տուն տանել: Բժիշկն այն դրել է փոքրիկ տարայի մեջ։

Մեկ շաբաթ անց աղջիկը կատակով խոսել է իր զուգընկերոջ հետ, որ ցանկանում է իր կռճիկը, «որովհետև դա իմ մի մասն էր, և ես ստիպված էի այն նորից դնել իմ մարմնի մեջ»: «Այնուհետև ես պատրաստեցի բոլոնիեզե, այն դրեցի մեջը և մենք կերանք»,-ասել է Գոնուն:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը