Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. 14-ամյա տղան դանակով հարվածել էր դիմացինի ազդրին
Մայիսի 15-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ազդրի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ին Արցախի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ այնթապցի տղայի ոտքին դանակով խփել էր երևանցի 14-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է նախաքննական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: