Լրահոս

16.05.2023 13:58


Ծանր առողջական վիճակով 9 բուժառու շտապօգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել է Հայաստան

Ծանր առողջական վիճակով 9 բուժառու շտապօգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել է Հայաստան

Այսօր ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողների հետ, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ:

Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը խիստ առաջնահերթ է։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:

Այս խորագրի վերջին նյութերը