52-ամյա տղամարդը սպառնացել է պայթեցնել նռնակը՝ պահանջելով, որ կինն ու որդին տեսակցեն իրեն․ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գյումրիում տեղի ունեցած միջադեպից (տեսանյութ)
Մայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել գյումրեցի 73-ամյա մի կին և հայտնել, որ հարևանն ընդհանուր բակում սպառնում է պայթեցնել ձեռքի նռնակը: Ինչպես հաղորդում են Ոստիկանությունից, հաղորդումն անհապաղ փոխանցվել է ոստիկության Կումայրիի բաժին։
Մյասնիկյան փողոցի նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Ոստիկանները տներից մեկի դռան մոտ նկատել են 52-ամյա տանտիրոջը: Նա սպառնում էր պայթեցնել «Ֆ-1» տիպի պայթուցիչով նռնակը՝ պահանջելով, որ կինն ու որդին տեսակցեն իրեն: Իրավապահներն անմիջապես սահմանազատել են նշված վայրը և ձեռնարկել համապատախան միջոցառումներ։
Ոստիկանության Կումայրիի բաժնի ղեկավարության բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը զինաթափվել է: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին:
Գյումրեցի 52-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են։