Չիլիի առաջնության ժամանակ խաղադաշտ մտած շունը խլել է գնդակը ֆուտբոլիստներից և չի ցանկացել վերադարձնել այն (տեսանյութ)
Չիլիի առաջնության 14-րդ տուրի «Կուրիկո Յունիդո»-«Պալեստինո» (0-1) խաղի ժամանակ զավեշտալի դրվագ է տեղի ունեցել, գրում է armsport.am-ը։
Հանդիպման առաջին րոպեներին խաղադաշտ է մտել մի շուն և սկսել է վազել գնդակի հետևից։ Շունը, հասնելով գնդակին, սկսել է խաղալ դրա հետ և կրծոտել այն՝ չտալով այն խաղացողներին։ Խաղացողներից մեկը որոշել է կենդանուն խաղադաշտից դուրս բերել, սակայն նույնիսկ այդ պահին շունը շարունակել է պահել գնդակը։