Լրահոս

16.05.2023 20:01


Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը

Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների օրերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

09.06.2023 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»,

13.06.2023 թ. - «Օտար լեզուներ»,

16.06.2023 թ. - «Մաթեմատիկա»,

20.06.2023 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»,

23.06.2023 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,

27.06.2023 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»:

Այս խորագրի վերջին նյութերը