Կարծիք

16.05.2023 22:35


Կադրային աղետ

Կադրային աղետ

Ըստ ՀՀ առողջապահության նախարարություն ttps://www.moh.am/#1/119 հղման Հայաստանի Հանրապետության մարզերում բժիշկների թափուր հաստիքները կազմում են 339, որոնց մեջ գերակշռում են տեղամասային թերապևտները, մանկաբուժները, ընտանեկան բժիշկները, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները: ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտարարվեց, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանված է 28 նպատակային ուսուցման տեղեր.( https://www.moh.am/#1/6606 )

Այս ամենի վերլուծությունից առաջանում են մի քանի հարցեր՝

Ինչպե՞ս է նման առողջապահական աղետը վերականգնվելու։

Ինչպե՞ս է որոշվել նպատակային ուսուցման տեղերի քանակը։

Ի՞նչ տրամաբանությամբ են բաշխել տեղերը ըստ մարզերի։

Եվ հարցերի հարցը՝

Ինչո՞ւ են բժիշկների նման պակասը ավելի խորացնում անտրամաբանական պարտադրանքներով (հավաստագրում, լիցենզավորում և այլն)

Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը