Աշխարհ

17.05.2023 07:03


Մխիթարյանը վնասվածք է ստացել Միլանի դեմ ՉԼ-ի խաղում․ եզրափակիչին նրա մասնակցությունը հարցականի տակ է (տեսանյութ)

Մխիթարյանը վնասվածք է ստացել Միլանի դեմ ՉԼ-ի խաղում․ եզրափակիչին նրա մասնակցությունը հարցականի տակ է (տեսանյութ)

«Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Միլանի» դեմ ընդմիջումից անմիջապես առաջ վնասվածքի պատճառով կորցրեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

44-րդ րոպեին նրան փոխարինեց Մարսելո Բրոզովիչը։ Հետո պարզվեց, որ հայ կիսապաշտպանը մկանային խնդիր ունի։

Կիսապաշտպանը գոլի հեղինակ էր դարձել առաջին խաղում, որն ավարտվել էր «ներաձուրիի» հաղթանակով՝ 0-2 հաշվով։

Նա ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել էր խաղի լավագույն խաղացող:

Միլանյան դերբիի պատասխան խաղում «Ինտերը» 1-0 հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ և իր տեղն ապահովեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ, ակումբի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Ինտեր» - «Միլան»՝ 1:0 (տեսանյութ)

Այսօր հայտնի կդառնա եզրափակիչի երկրորդ մասնակիցը։ Անգլիական «Մանչեսթեր Սիթին» իր հարկի տակ պատասխան խաղում կընդունի իսպանական «Ռեալ Մադրիդին»։ Արքայական ակումբի «Սանտիագո Բեռնաբեու» խաղադաշտում կայացած խաղն ավարտվել էր ոչ ոքի՝ 1-1։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը