Եթե որդիս զոհվել է, չի նշանակում՝ Արցախն ինձ պետք չէ, այն չպետք է լինի Ադրբեջանի կազմում․ զոհված Հայկազ Մկրտչյանի հայր (տեսանյութ)
Հերոսածին ծնողները չեն կարող հանդուրժել, որ իրենց որդիների կյանքի գնով պաշտպանված Արցախն անցնի Ադրբեջանի կազմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավեն Մկրտչյանը՝ անդրադառնալով այն բանին, որ Բրյուսելում բանակցություններից հետո հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Նման բան չի կարող լինել։ Իմ որդին դեռ Տավուշյան մարտերի ժամանակ էր ասում՝ Արցախը կորցնենք, կկորցնենք մեր հայրենիքը, ասում էր՝ եթե պետք լինի, կմեռնենք Արցախի համար։ Մեր տղաներն այդ գաղափարով են կռվել, իրենք Արցախը համարել են իրենց հայրենի տունը։ Իմ որդին կյանքում չէր եղել Արցախում, բայց ծառայությունից հետո, երբ ոտքը դնում է Արցախ, միանգամից սիրահարվում է և որոշում, որ արդեն կայուն աշխատանք ունենալուց հետո գնալու է Արցախում ապրելու։ Արցախում մեր որդիների արյունն է թափված։ Եթե իմ որդին զոհվել է, չի նշանակում, որ ես այդ հայտարարությունը պետք է լսեմ ու անցնեմ առաջ։ Մեր որդիները զոհվել են Արցախի համար, մենք էլ պետք է շարունակենք իրենց գործը»,-ասաց Մկրտչյանը։
Զավեն Մկրտչյանի համար Շառլ Միշելի հայտարարությունն անակնալ չէր։ Նա հիշում է, որ հենց Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ ամբիոնից ավելի վաղ հայտարարել, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ այդպիսով իշխանությունը աստիճանաբար ցանկանում է սերմանել հասարակության մեջ, որ Արցախն անցնելու է Ադրբեջանի կազմում։
«Իրենք հայտարարում են խաղաղության պայմանագրի մասին, բայց դա անհնարին է։ Չեն կարող արցախցիներն ապրել Ադրբեջանի կազմում, դա անհնարին է։ Արցախը մեզ օտար չէ, դա հենց մենք ենք, չենք կարող բախտի քմահաճույքին թողնել մեր հայրենակիցներին, որովհետև ցեղասպանություն տեղի կունենա՝ լավագույն դեպքում թույլ կտան բնակչությանը հեռանալ իրենց հայրենի հողից։ Ես իմ հույսը չեմ կորցնում, որ հայ ազգը կարթնանա և, իրոք, կհամախմբվի Արցախի փրկության գաղափարի շուրջ, որովհետև այլևս կասկած չի մնացել, որ այս իշխանությունը հայկական շահից հեռու քաղաքականություն է վարում»,- նշեց Զավեն Մկրտչյանը։
Կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանի մասին պատմող ռեպորտաժը կարող եք դիտել ստորև։