Կարծիք

18.05.2023 08:54


Ազգ բանակից անցում «ազգ-ղումարբազ-բարիգ» պետության․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Ազգ բանակից անցում «ազգ-ղումարբազ-բարիգ» պետության․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Սկանդալները մեզնից անպակաս են, ոնցոր մեր երկրի վրա թուղթ ու գիր արած լինեն, մի օր հանգիստ չի անցնում։ Ժողովուրդը չհասցրեց քննարկել Թուրքիայի ընտրությունների ելքը, դրանց ազդեցությունը մեզ վրա, չհասցրեց մարսել-հասկանալ Բրյուսելի վտանգավոր բանակցությունները, միանգամից պայթեց նոր սկանդալ՝ միջազգային մասշտաբի՝ Իտալիայում առգրավվել է 3 տոննա կոկային, որը բերում էին Հայաստան։ Էսօր էլ ԱԱԾ-ն հայտնում է, որ մի տոննա կոկային էլ արդեն օրերս բերել են։

Գլխավոր հարցը, որ հանրությանը հուզում է, հետևյալն է՝ ովքե՞ր էին բերում կոկայինը, ով է պատվիրատուն, որտեղ էր իրացվելու։ Ամենակարևոր հարցը, սակայն դա չէ, հետևյալն է՝ կլինե՞ր նման բան, եթե մենք ունենայինք նորմալ պետություն ու դրա գլխին նորմալ իշխանություն։ Պատկերացրեք ինչքան վստահ են եղել, որ Էկվադորից Իտալիայով, Վրաստանով կարող են բերել, որ չեն ուղարկել այլ երկիր․ չեն տարել 80 միլիոն բնակչություն ունեցող Պարսկաստան, մի էդքան ունեցող Թուրքիա, անգամ չեն թողել 60 մլն բնակչություն ունեցող Իտալիայում, այլ՝ 2,5 մլն բնակչություն ունեցող, անշուկա Հայաստան են ուղարկում՝ լինելով վստահ որ տեղ հասնելուց էլ ամեն բան իրենց ուզածով կլինի։ Ընդ որում, էդքան մեծ ծավալ ուղարկելուց, կուղարկեին փորձված ճանապարհով,․ուրեմն էնքան են բերել, անխափան, հեշտ, որ արդեն անցել են մեծ թվերի։ Կամ ով գիտի, գուցե տենց մեծ թվերով լիքը բերել են, միայն էս անգամը բացահայտվեց, հո ամեն անգամ չի՞ բացահայտվում։ Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ սա կարող էր տեղի ունենալ երկու դեպքում․ մեկը՝ եթե պետությունում բարդակ է և երկրորդ, եթե շատ բարձրաստիճան իշխանավորների հետ պայմանավորվածություն կա։ Բոլորս գիտենք, մեր երկրում մի բարձրաստիճան ու ամենազոր պաշտոնյա կա, մնացածը ուսապարկեր են, գլխավորը ու միակը ինքն է։ Ու եթե ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը չեն ասում, թե 3 տոննա կոկայինը ում անունով էր գալիս, ովքեր են փոխկապակցված, ուրեմն համապատասխան ենթադրություն կարող ենք անել։ Ուզում եմ հիշեցնել օդում կախված լուրերն այն մասին, որ մեր երկրի էդ ամենազոր պաշտոնյան, Վրաստանի իր գործընկերոջը խնդրել էր թույլ տա իր տարածքով մաքսանենք սիգարետ անցկացնել։

Ժողովուրդ ջան, տրամաբանեք ինքներդ․ էսօր ԱԱԾ-ն հայտարարում է, որ սրանից 4 օր առաջ՝ մայիսի 13-ին, պարզվել է, որ ՀՀ-ում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորից բերել է 1 տոննա կոկաին, որի արժեքը 250 մլն դոլար է, բերել ու բռնվել են։ 4 օր առաջ բացահայտել են, բայց հիմա են ստիպված հաղորդում՝ Իտալիայում 3 տոննան բացահայտելուց և մեծ աղմուկ առաջանալուց հետո։ Էնտեղ չբացահայտվեր, վստահ չեմ, որ սրա մասին կասեին։ Մեկը 20 հազար դրամ կաշառք էր տվել պարեկին, բացահայտեցին վռազ, թևերը ոլորեցին, մի քանի կամերայով էլ նկարեցին, զինկոմին 100 դոլար կաշառք էին տվել, հազար անգամ ցույց տվեցին, բայց 250 մլն դոլարանոց թմրանյութի մասին, պատկերացնու՞մ եք, ոչ մի խոսք, մինչ իտալական լրատվամիջոցի ռեպորտաժը։

Ամբողջ զավեշտը նրանում է, որ երբ հարցը վերաբերում է իրենց, ամեն ինչ կարողանում են ներմուծել։ Սա մի իշխանություն է, որի օրոք պարարտնյութ չեն կարողանում բերել, մի պարկը դառնում է 25 հազար, հեղուկ գազ չեն կարողանում բերել, դեֆիցիտ ա լինում, բայց նարկոտիկ չգիտես ինչպես տոննաներով են ուղարկում, ուրեմն՝ կարողանում են, չէ՞ բերել։ Հայաստանում դեղերը թանկ են, գիտենք, Վրաստանից էին բերում, առողջապահության նախարարությունը մարդկանց օդերը նենց ա փակել, որ դեղ բերելը դժվարացել ա։ Գործարարը դեղ չի կարողանում բերել, որ կյանք փրկվի, առողջանանք, բայց պարզվում է՝ մարդիկ կան, շատ վստահ մարդիկ, որ նարկոտիկ են բերում տոննաներով։ 200 մլն դոլարի զենք չեն կարողանում բերել, որ բանակ զինեն, օդը փակեն, որ Բայրաքթարը զինվորին չվառի, Իտալիայից կացարանը չեն կարողանում բերեն, որ զինվորը խրճիթում չվառվի, բայց չերեզ Իտալիա 800 մլն դոլարի կոկաին կարողանու՞մ են բերել։ Զենքը մեր անվտանգության համար ա, կոկաինը՝ ինչոր շրջանակի հարստացման։ Իսկ ինչի՞ զենք չես կարողանում ձեռք բերել, չեն տալիս, կարող ա՞ նրա պատճառով ա, որ կոկաին էլ եք բերում, որպես բարիգ իշխանություն եք արդեն հայտնի, էս ի՞նչ խայտառակություն ա։ «Ազգ-բանակ» կարգախոս կար, քանդեցին, երևի սարքում են «ազգ-բարիգ»։ Ղումարբազների պետություն, բարիգների պետություն, հանցագործների ու դավաճանների պետություն, մեր ապրած վերջին 5 տարվա բռենդներն են։ Սրանց բրենդը թմրամոլն ա, սրանց բրենդը կազինոն ա։ Հետո էլ միջազգային հանրությունից բան ենք պահանջում, կարող ա՞ սրա համար են անտեսում։ «13-րդ թաղամաս» կինոն տեսել եք, չէ՞, էն որ էնքան շատ ա հանցագործությունները, նարկոթրաֆիկը, որ մուտք ու ելքն արգելում են, որովհետև գլխացավանք ա։ Էս երկիրը էդ ռայոնն են սարքում։

Գիտե՞ք սարսափելին որն է․ սերունդ է վարի գնում, երիտասարդները, դեռահասները խոցելի են սրա նկատմամբ։ Քա՞նի տուն ա քանդել թմրանյութը։ Դրանցից կախված երիտասարդը հանուն էդ թմրանյութի ամեն ինչի կարող է դիմել, կարող են կառավարել նրան ինչպես ուզում են՝ թմրանյութ տալով։ Պետք է բացահայտվի թմրանյութի ներկրման, օգտագործման, վաճառքի, ու ընդհանրապես, տարածման շղթան, կապը բարձր իշխանության հետ։ էսօրվա ԱԺ նախագահը, որ թքելով ման է գալիս, ասում էր, որ մարիհուանան պետք է օրինականացնել։ ՔՊ-ից քա՞նի հոգի կա, որ կողմ է դրան։ Իրենց թիմում անգամ պատգամավոր կա, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով բերման է ենթարկվել։ Օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանին կարելի է հարցնել, թե 3 տոննա կոկաինը ինչքան ժամանակում է հնարավոր Հայաստանում իրացնել, ինքը ոնցոր տեղերը գիտեր։ Մեր ու ձեր հարկերից սնվող պաշտոնյան, ոը պետք է պայքարի դրա դեմ, ոստիկանության ինչ-որ վարչության պետ, ասում է՝ դե հին թմրամոլները նոր թմրանյութ չեն օգտագործում, դրա համար էլ երիտասարդներն են օգտագործում։ Մոտավորապես ասում է՝ որ թմրանյութ կա, մեծերը չեն սպառում, հո չի մնա, ջահելներն են օգտագործում։

Կարճ ասած՝ այս իշխանությունը ինչի դեմ իբր հայտարարել եր, թե պայքարում է, ավելի է խորացրել։ Հայտարարել է, թե պայքարում է խաղամոլության դեմ, միլիարդավոր դոլարների խաղամոլություն կա, հայտարարել է, թե հանցավորության դեմ է պայքարում, եռանիշ տոկոսով աճել են, հայտարարել է, թե պայքարում է նարկոթրաֆիքի դեմ, բայց թե առաջ կիլոներով էին բերում, հիմա տոննաներով։ Կրկնում եմ՝ այս ամենը հնարավոր էր երկու դեպքում՝ կա՛մ իշխանությունը այս ամենի հովանավորն է կա՛մ էլ իսկական բարդակ է։

Բայց եկեք մի կարևոր բան էլ հիշենք՝ ՀՀ գործող վարչապետը պատիժ է կրել հանցագործության՝ զանգվածային անկարգություն կազմակերպելու համար։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը