ՀՌՕ ռադիացիոն և քիմիական պաշտպանության ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել ՀՀ–ում
ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման մասնագետները զորամիավորման անձնակազմի հետ հրահանգչական-մեթոդական պարապմունքներ են անցկացրել Հայաստանում։
Պարապմունքների ընթացքում մշակվել են այն գործողությունները, որոնք պետք է կիրառվեն պայմանական հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառման դեպքում։
Անձնակազմի հետ մշակվել է նաև անհատական և կոլեկտիվ պաշտպանության հաստիքային միջոցների կիրառումը՝ նորմատիվների հանձնմամբ։
Պարապմունքների ընթացքում ՀՌՕ զինծառայողներին տեղեկություններ են հաղորդվել նաև զանգվածային ոչնչացման զենքի տեսակների ու դրանից պաշտպանվելու միջոցների մասին:
ՀՌՕ ռադիացիոն և քիմիական պաշտպանության ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել ՀՀ–ում