Աշխարհ

18.05.2023 20:19


Atelier Jolie. Ջոլին հայտարարել է նորաձևության սրահ բացելու մասին

Atelier Jolie. Ջոլին հայտարարել է նորաձևության սրահ բացելու մասին

Հոլիվուդյան դերասանուհի, պրոդյուսեր Անջելինա Ջոլին հայտարարել է նոր նախագծի մասին. օսկարակիր դերասանուհին բացում է նորաձևության սրահ, որը կոչվելու է Atelier Jolie և ստեղծածարության տարածք է լինելու դիզայնի ոլորտում, գրում է Daily Mail-ը:

Ջոլին հրապարակել է սրահի տարբերանշանի պատկերը:

«Այսօր ես նոր բան եմ սկսում՝ կոլեկտիվ, որտեղ բոլորը կարող են ստեղծագործել: Atelier Jolie-ն վայր է ստեղծագործ մարդկանց համար՝ համագործակցելու ամբողջ աշխարհից փորձառու դերձակների, մոդելյերների և հմուտ նկարիչ-վարպետների հետ»,-գրել է 47-ամյա Ջոլին:

New from AJ: Angelina Jolie made a big announcement on Wednesday. The Oscar-winning actress shared she is launching Atelier Jolie which will be a space for creative types in the design fieldBrilliant! The ex-wife of Brad Pitt shared a look at her new logo over a copper background; seen in 2021 in Rome

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը