Աշխարհ

18.05.2023 17:59


Բաքվում երկու երեխա խեղդվել է մազութով և աղբով լի 50 մետրանոց ջրհորում

Բաքվում երկու երեխա խեղդվել է մազութով և աղբով լի 50 մետրանոց ջրհորում

Բաքվում երկու երեխա է մահացել՝ ընկնելով մազութով և աղբով լի խոր ջրհորը։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, միջադեպը տեղի է ունեցել Մաշթաղա գյուղում։ Ադրբեջանի ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ 45-50 մետր խորությամբ և 2,5 մետր տրամագծով, ջրով, մազութով և կենցաղային աղբով լիքը ջրհորն է ընկել 2013թ. ծնված երկու երեխա։

Փրկարարները հատուկ միջոցներով հանել են անչափահաս երեխաների մարմինները։ Կատարվում է միջադեպի հետաքննություն։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը