ՀԱՊԿ-ը վերահաստատել է Հայաստանին օգնություն տրամադրելու պատրաստակամությունը
«ՀԱՊԿ-ը վերահաստատում է Հայաստանին օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելով»,-ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը։
«Կրկին, ինչպես հայտարարվել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ անցյալ տարի նոյեմբերին կայացած նիստում, հաստատում ենք Երևանին հնարավոր օգնություն տրամադրելու պատրաստակամությունը՝ ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու, այնպես էլ ռազմատեխնիկական համագործակցության, սահմանապահներ պատրաստելու և ժամանակակից տեխնիկական միջոցներով զինելու միջոցով»,-ասել է ՀԱՊկ գլխավոր քարտուղարը։
ՀԱՊկ գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները բավականաչափ ուժ ունեն, որպեսզի չմասնատվեն։ «Իհարկե, մենք բավականաչափ ուժ ունենք, որպեսզի մեզ չմասնատեն։ Կարևորը դա է»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ երկրների համախմբվածության խնդիրն իրականում շատ լուրջ է։ «Աշխարհաքաղաքական իրավիճակը լարված է, և ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում կան բազմաթիվ ճգնաժամային պահեր։ Դա և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի միջև հակամարտության խնդիրն է, և՛ Ղրղըզստանի ու Տաջիկստանի միջև սահմանային հարցերը»,-նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Աղբուրը՝ yerevan.today