Տավուշի մարզում հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել դաշտում
Տավուշի մարզում. հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել դաշտում։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Ժամը 21:20-ի սահմաններում Արթուր Խաչատրյանը, վարելով «Իջևան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան, Երևան - Իջևան - Նոյեմբերյան Մ16 միջպետական ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել է «Իջևան» բժշկական կենտրոնի բուժքույր Գոհար Շահինյանը և հիվանդանոց տեղափոխվող բուժառու 58-ամյա Սամվել Վ.-ն: Բարեբախտաբար վերջիններս նույնպես չեն տուժել: