Քանի՞ ընկերություն է փակվել Հայաստանում կամ դադարեցրել գործունեությունը. ինչո՞ւ է այս մասին կառավարությունը լռում
Իշխանությունները հպարտանում են, որ անցած տարի Հայաստանում տասնյակ հազարավոր նոր ընկերություններ են բացվել։ Բայց երբեք չեն խոսում այն մասին, թե դրան զուգահեռ՝ քանի ընկերություն է փակվել։
Իսկ որ հազարավոր, նույնիսկ տասնյակ-հազարավոր ընկերություններ փակվել են կամ դադարեցրել իրենց գործունեությունը, վկայում են պաշտոնական վիճակագրության տվյալները։ Ճիշտ է, հասկանալի պատճառներով, պաշտոնական վիճակագրությունն այդպիսի ցուցանիշ չի հրապարակում, բայց ցանկության դեպքում այն դժվար չէ ստանալ։
Ընկերությունների փակվելու կամ գործունեությունը դադարեցնելու փաստը չի բխում իշխանության շահերից, այդ պատճառով էլ դրա մասին խուսափում են խոսել։ Փոխարենը՝ բացված ընկերությունների մասին հաճախ են հիշեցնում՝ ցանկանալով ցույց տալ, թե ինչպիսի հրաշալի բիզնես միջավայր են ստեղծել՝ տնտեսական գործունեություն իրականացնելու համար, ինչի արդյունքում տասնյակ-հազարներով նոր ընկերություններ են բացվել։
Թեև հայտնի է, թե անցած տարի ինչի արդյունքում են բացվել այդ ընկերությունները։
Իր ուղղակի ազդեցությունն է ունեցել ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, ինչից հետո Ռուսաստանից բազմաթիվ քաղաքացիներ, նաև բիզնեսի տեսակներ, տեղափոխվեցին Հայաստան, ու ստացան հայաստանյան գրանցում։ Դա էլ դարձավ հազարավոր նոր ընկերությունների բացման պատճառը։
«Անցած տարի Հայաստանում 35-37 հազար ընկերություն է բացվել՝ 12 հազար ՍՊԸ-ՀՊԸ և 25 հազար անհատ ձեռներեցներ։ Այս 35 հազար նոր ընկերությունները գումարվել են արդեն գործողներին և մասնակցում են բարձր տնտեսական աճին»,-ասում է էկոնոմիկայի նախարարը։
Ոչինչ, որ ընդամենը երկու նախադասության մեջ նախարարը 2 հազարով իրարից տարբեր թվեր է հրապարակում՝ բացված ընկերությունների քանակի վերաբերյալ. հայտարարում է, թե 12 հազար ՍՊԸ-ՀՊԸ և 25 հազար անհատ ձեռներեց է գրանցվել, հետո խոսում նոր բացված 35 հազար ընկերությունների մասին, երբ դրանց գումարը ոչ թե 35, այլ՝ 37 հազար է ստացվում։
Երկու հազարը մեծ տարբերություն է, բայց համարենք, որ Հայաստանում 35 հազար նոր ընկերություն է բացվել։ Դա, բնականաբար, պետք է երևա նաև պաշտոնական վիճակագրության մեջ։ Այնինչ՝ պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին ամենաթարմ տվյալներով, այս տարվա փետրվարին Հայաստանում գործում է 64 հազար 151 կազմակերպություն՝ պետական և ոչ պետական ընկերություններ։ Նախորդ տարվա նույն ամսին գործել է 57 հազար 267 ընկերություն։
Տարբերությունը 6 հազար 884 է։
Ինչպես տեսնում ենք, սա անհամեմատ ավելի քիչ է, առնվազն հինգ անգամ ավելի քիչ, քան էկոնոմիկայի նախարարի հայտարարած 35 հազարն է։
Դա, իհարկե, դեռ չի նշանակում, թե նախարարը ստում է կամ կեղծում բացված ընկերությունների թիվը։ Բայց եթե իսկապես այդպես է և Հայաստանում 35 հազար նոր ընկերություն է բացվել, դա նշանակում է, որ առնվազն 28 հազար ընկերություն էլ փակվել է կամ դադարեցրել գործունեությունը։ Դրա համար էլ 35 հազար բացված նորերի դիմաց գործող կազմակերպությունների քանակն ավելացել է ոչ թե 35 հազարով, այլ 6,9 հազարով։
Եթե չլինեին ռուսների կողմից Հայաստանում գրանցած հազարավոր ընկերություններն և անհատական ձեռնակությունները, ապա գործող ընկերությունների քանակը գուցե և կկրճատվեր։
Ի դեպ, տարեսկզբին հենց այդպես էլ եղել է. գործող ընկերությունների քանակը նվազել է։
Եթե անցած տարվա վերջին Հայաստանում եղել է գործունեություն իրականացնող 64 հազար 786 կազմակերպություն, ապա այս տարվա փետրվարին մնացել է 64 հազար 151-ը։
Այսինքն՝ 635-ը փակվել է կամ դադարեցրել գործունեությունը։
Մեծ մասը եղել են մասնավոր ընկերություններ, թեև կան նաև պետականներ։
Պաշտոնական տվյալներով՝ տարեսկզբին 56-ով կրճատվել է պետական կազմակերպությունների քանակը։ Մնացած 579-ը եղել են մասնավոր ընկերությունները։
Ինչ վերաբերում է նրան, որ վերջին մեկ տարվա ընթացքում գործող կազմակերպությունների քանակը գրեթե 6,9 հազարով ավելացել է, ապա դա տեղի է ունեցել գերազանցապես փոքր ընկերությունների հաշվին։ Այնպիսի ընկերությունների, որոնք ունեն ընդամենը 1-9 աշխատող։ Եթե անցած տարվա փետրվարին տնտեսական հատվածում գործում էր այդքան աշխատող ունեցող 46,8 հազար ընկերություն, այս տարվա փետրվարին դրանց թիվը հասել է 53,5 հազարի։
Բուն տնտեսության մեջ գործող կազմակերպությունների քանակը վերջին մեկ տարում ավելացել է 7,2 հազարով, որից 6,7 հազարը եղել են փոքրերը՝ հիմնականում անհատ ձեռնարկատերերը։
Այնպես չէ, որ նախկինում Հայաստանում գործող կազմակերպությունների քանակը չէր ավելանում։ Բացառությամբ առանձին տարիների, դրանք հիմնականում ավելացել են։ Այդպես է եղել նաև անցած տարի։
Թեև անցած տարի, ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, նաև բավական մեծ թվով կազմակերպություններ դադարեցրել են իրենց գործունեությունը կամ փակվել։ Դա տեղի է ունեցել այնպիսի տնտեսական միջավայրում, երբ հազարավոր ընկերություններ ու անհատական ձեռնակություններ են բացել Հայաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիները։
Եթե այդ հանգամանքը չլիներ, շատ ավելի տխուր պատկեր կունենայինք։ Մինչդեռ՝ կարևորը ոչ միայն նոր ընկերությունների բացումն է, այլև գործողների պահպանումը։
Բայց ինչպես տեսնում ենք, բազմաթիվ գործող ընկերություններ փակվել են կամ դադարեցրել իրենց գործունեությունը։ Սա նշանակում է, որ բիզնես միջավայրը, ինչն իշխանություններն այդքան «անշեղորեն» բարելավում են, այնքան էլ չի բարելավվել։
Իսկ տնտեսական բարձր աճին նպաստած գործոնները ոչ թե կառավարության աշխատանքի ու հրաշալի բիզնես միջավայրի, այլ հայտնի գործոնների հետ են կապված։ Տեղին չէ դրանք վերագրել կառավարությանն ու իր ստեղծած բիզնես միջավայրի չեղած առավելություններին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Աղբյուրը՝ 168.am