Աշխարհ

19.05.2023 18:36


77-ամյա թոշակառուն ամուսնացել է ինքն իր հետ՝ իր երազանքի հարսանեկան զգեստը կրելու համար

77-ամյա թոշակառուն ամուսնացել է ինքն իր հետ՝ իր երազանքի հարսանեկան զգեստը կրելու համար

Օհայոյից 77-ամյա թոշակառուն ամուսնացել է ինքն իր հետ և կրել իր երազանքների զգեստը, գրում է LADBible-ը։ Կնոջ խոսքով՝ ինքը միշտ երազել է գեղեցիկ հարսանիքի մասին.

Դոթի Ֆիդելին պատմել է, որ 77 տարեկանում արդեն հոգնել է ամուսնու սպասելուց և որոշել է ամուսնանալ առանց նրա։ Արարողությունը կազմակերպել նրան օգնել են ծերանոցի աշխատակիցները, որտեղ բնակվում է թոշակառուն։

«Սա այն է, ինչ ես միշտ ցանկացել եմ: Միշտ ցանկացել եմ ամուսնանալ և երջանիկ կյանքով ապրել»,-ասել է ամերիկուհին։

Ֆիդելը հավելել է, որ նշանվել է 1965 թվականին, սակայն հարսանիքն այդպես էլ չի կայացել։ Թոշակառուի դուստրը՝ Դոննան, նույնպես վճռական էր տրամադրված իրականացնելու մոր երազանքը։ Բացի այդ, արարողությանը հրավիրվել են Դոթիի ընկերները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը