Լրահոս

19.05.2023 14:32


Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, իսկ մայիսի 22-24-ը՝ նույնքանով կբարձրանա. սպասվում է անձրև

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, իսկ մայիսի 22-24-ը՝ նույնքանով կբարձրանա. սպասվում է անձրև

Երևանում այսօր ցերեկը, մայիսի 22-24-ը հնարավոր է, 20-ին, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 22-24-ն առանձին շրջաններում, 20-ին, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-ին, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ը՝ նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի և 21-ի ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-24-ը՝ նույնքանով կբարձրանա։

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

Այս խորագրի վերջին նյութերը