Լրահոս

19.05.2023 15:41


Սպիտակի համայնքապետի տղան ծեծի է ենթարկել Սարամեջի ղեկավարի ամուսնուն

Սպիտակի համայնքապետի տղան ծեծի է ենթարկել Սարամեջի ղեկավարի ամուսնուն

Այսօր՝ մայիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի բնակիչ, 37-ամյա Թամարա Մինասյանը և հայտնել, որ Սպիտակ համայնքում անհայտ անձը ծեծի է ենթարկել իր ամուսնուն՝ Սարամեջ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Էդգար Հովհաննիսյանին, և վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Սպիտակ բժշկական կենտրոն։

Ինչպես Լոռու մարզից հայտնում է shamshyan.com-ը, մինչ Սպիտակ ԲԿ-ի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, և Ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ս․ Մալաքյանի գլխավորությամբ, օպերատիվ տվյալներով պարզում են, որ նախորդ օրը՝ մայիսի 18-ին, ժամը 21․30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի իտալական թաղամասում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Է․Հովհաննիսյանի և Սպիտակ քաղաքի բնակիչ, 26-ամյա Գոռ Նիկողոսյանի միջև, որի ժամանակ վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Է․Հովհաննիսյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով նախապատրաստված նյութերը։

Գ․Շամշյանի տեղեկություններով, Գ․Նիկողոսյանի հայրը Սպիտակ ծոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է, իսկ ծեծվածի կինը՝ Թ․Մինասյանը, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարն է։

Այս խորագրի վերջին նյութերը