Լրահոս

20.05.2023 11:17


Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան

Թբիլիսիում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան

Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող, նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում, անցկացվող ռեաբիլիտացիոն աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Այս մասին հայտնւմ են Վրաստանի Հայ Համայնք կազմակերպությունից:

Որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են:

Հասարակական գործիչ` Լևոն Չիդիլյանը, որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին կոմունիստական «Կարմիր տեռորի» ժամանակ ոչնչացված Թիֆլիսի գլխավոր հայկական «Խոջիվանք»-ի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են, որպես շինանյութ:

Այս խորագրի վերջին նյութերը