Արագածոտնի մարզում Lexus-ը բախվել է ապառաժ քարերին և հայտնվել ձորում․ կան վիրավորներ
Երեկ՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Պայծառ Ա․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին ու հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 41-ամյա Էդգար Ս․-ն և 43-ամյա Էդգար Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Վիրավորներին օգնել են վարորդը և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջինն բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով՝ Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ավտոմեքենան պարեկների և քաղաքացիների օգնությամբ մանիպուլյատորով տեղափոխվեց Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։