Մեծ ողբերգություն ապրած Կնոջը կալանավորելը կապացուցի Հայաստանում հրեշավոր արդարադատության մասին պնդումը
Քննչական և դատական մարմինները հաճախ կանգնում են պետության օրենքի և բարոյական նորմերի միջև ողբերգական երկընտրանքի (դիլեմայի) առջև։ Որոշ իրավիճակներում, գրագետ և կամային դատավորը, անկասկած, հնարավորություն ունի խուսափել բարոյապես հոգեճնշող երկընտրանքից և հարցը լուծել՝ երկու հակադիր մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքի հիման վրա։
Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, առաջին հայացքից, ֆիզիկական բռնություն չի կիրառվել, այս ամենը, համենայն դեպս Կնոջ կողմից պլանավորված չէ եղել․ ամեն բան կատարվել է բոլորիս համար հայտնի հանգամանքների բերումով (վարույթի նյութերին չեմ տիրապետում)։
Այլընտրանքային գործուն խափանման միջոցների (տնային կալանք, գրավ և այլն) առկայության պայմաններում՝ մեծ ողբերգություն ապրած Կնոջը կալանավորելը կապացուցի Հայաստանում հրեշավոր արդարադատության մասին պնդումը։
Եթե, այնուամենայնիվ, բացառիկ այս գործով ցուցաբերվի «նեոմացոյական» մոտեցում (ցավոք, դրա նախադրյալները տեսնում եմ), ապա նա պետք է տեղեկանա «հիտլերյան» դատավորներին տրված՝ պատմական և իրավական գնահատականներին։ Կա մի տարբերություն․ «Յութուբյան» պատմաշրջանում տեղի ունեցած դեպքերին և դեմքերին` պատմության տված գնահատականներին միայն գրքերից տեղեկանալու անհրաժեշտություն չկա․ ամեն բան մնում է «կենդանի»։
Կյանքի դիալեկտիկան այնպիսին է, որ "նեոմացոյական" երիտասարդները սեփական ողբերգությամբ են զգում կամ անխուսափելիորեն կզգան այս գաղափարախոսության՝ բոլորիս համար ողբերգական լինելը։

Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան էջից