Հանկարծամահ է եղել Դիանա Գուրցկայայի ամուսինը՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարարը
Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար, ճանաչված երգչուհի Դիանա Գուրցկայայի ամուսինը՝ Պյոտր Կուչերենկոն հանկարծամահ է եղել Կուբա գործուղմումից վերադառնալու ճանապարհին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկության` Պյոտր Կուչերենկոյի ինքնազգացողությունը ինքնաթիռում վատացել է։ Չնայած նրան, որ ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի քաղաքում, որտեղ բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել, Պյոտր Կուչերենկոյի կյանքը փրկել չի հաջողվել։
Նշենք, որ Պյոտր Կուչերենկոն 46 տարեկան էր։ Նա 2000-ականների սկզբին ծանոթացել էր Դիանա Գուրցկայայի հետ, երբ աշխատում էր որպես փաստաբան։ Զույգն ամուսնացել էր 2005 թվականի աշնանը։
2007 թվականի հունիսի 29-ին ծնվել է զույգի առաջնեկը` Կոնստանտինը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am