Իշխանությունը «պատկանում» է ժողովրդին, իսկ կոկայինը՝ իշխանությանը
Սիրելի՛ ընկերներ, էս գարշելի իրականության մեջ, երբ Հայաստանում ավանդական արժեքները գրեթե վերացել են, որի ցցուն ապացույցն է՝ հանուն հայրենիքի զոհված զինվորի ծնողին ապօրինի նստեցնելը, եկեք չմոռանանք կարևոր՝ 2 հարցի մասին.
Ի՞նչ է անում նիկոլը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելով. քանի-որ սա անգերազանցելի մանիպուլյատոր է և գիտի ժողովրդի բոլոր կարմիր գծերն ու հուզականության մակարդակը՝ այս պահին փորձում է մոռացության տալ՝
1) Բրյուսելում կայացած հանդիպումը, ըստ որի Շառլ Միշելը հայտարարեց, որ նիկոլը ճանաչել է Ադրբեջանի 86,6 հազար քառ./կմ տարածքային ամբողջականությունը, որով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս.
2) Հայաստան արդեն իսկ տեղափոխված և տեղափոխվելիք, բայց այլ երկրում առգրավված շուրջ 4 տոննա կամ 1 միլիարդ դոլլարի կոկայինը.
Առաջինի մասով՝ առնվազն 5 տարի է, հնարավոր բոլոր միջոցներով բարձրաձայնում ենք, ասում ենք, որ այլընտրանք չկա, կա՛մ նիկոլ, կա՛մ Արցախ.
Երկրորդի մասով՝ իրավիճակը շատ ավելի խորն է և ենթադրությունները տանում են ուղիղ նիկոլի մոտ.
Տեսեք՝ Հայաստանում բռնում են ահռելի ու աննախադեպ քանակությամբ կոկային տեսակի թմրամիջոց, հայտարարում են, որ դա ներկրել է բանանի ներկրմամբ զբաղվող ընկերություն, բայց․․․ չեն հայտարարում՝
1) Ընկերության անվանումը
2) Առգրավված կոկայինի տիրոջ անունը
3) Թմրամիջոցը Հայաստանում էր, որպեսզի ուղարկվեր այլ երկի՞ր, թե՞ Հայաստանում կան մարդիկ, ովքեր 4 տոննա կոկային են շնչում
Եվ ամենահետաքրքիրը՝ ՉԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁ ԿԱՄ ԱՆՁԻՆՔ
Սիրելի՛ հայրենակիցներ, վերը թվարկվածները՝ կասկածի հիմք են տալիս կասկածելու և մտածելու, որ շուրջ 1 միլիարդ դոլլարի կոկայինի բիզնեսը հենց նիկոլինն է։
Իսկ երբ կփորձեն ձեզ մանիպուլացնել, թե բա «նախաքննության գաղտնիք», հիշեցրեք նրանց 20 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա՝ Կառավարության, Ազգային ժողովից, Օդանավակայանից, Կառավարական ամառանոցներից վայրկյաններ հետո համացանց նետված՝ ԱԱԾ կողմից վերահսկվող տեսախցիկների տեսանյութերը, դրանցով՝ համացանցը ողողելն ու վայրկյանների ընթացքում մեղավորներ նշանակելը:
Բազմիցս ականատեսն ենք եղել, որ եթե ինչ-որ բան կապված է ընդդիմադիրների կամ ոչ իշխանական մարդկանց հետ՝ ամեն ինչ ավելի «բաց ու թափանցիկ» է, հետևաբար՝ լիիրավ հիմք ունեմ կարծելու, որ ԿՈԿԱՅԻՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ:
Տիկին Գայանեի ազատության համար պայքարին զուգահեռ՝ չմոռանանք նաև այս կարևոր թեմաները:

Հայկ Աթոյանի ֆեյսբուքյան էջից