Կարծիք

22.05.2023 15:22


Ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Այս մարդը ընդամենը երկու-երեք ժամերի ընթացքում խաչ է քաշում բոլոր արցախցիների (120000 գոմարած առնվազն այդքան հարազատներ Հայաստանում), Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հետևորդների, բոլոր այն մարդկանց, ովքեր չեն պատրաստվում արտագաղթել և ասիմիլացվել այլ ազգերի հետ, բոլոր զինվորականներին և հերոսներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին և բոլոր մտածող և ուղեղ ունեցող մարդկանց: Կարծում եմ, որ բոլոր նշված մարդիկ չեն ձգտում իշխանության, չեն ուզում ունենալ ծառայողական մեքենաներ և քարտուղարուհիներ, չեն ուզում ապրել կառավարական ամառանոցներում, չեն ուզում Հայաստանում քայլել հազարավոր ոստիկաններով շրջապատված... Բոլոր այդ մարդիկ ուզում են հանգիստ ապրել իրենց երկրում` անվտանգ Հայաստանում: Այս իշխանությունները դա չեն կարողանում ապահովել... ավելին, այս իշխանությունների օրոք, յուրաքանչյուր հաջորդ օրը ավելի վտանգավոր է դառնում: Եվ եթե բոլոր այդ մարդիկ դուրս գան փողոց, պահանջեն այս իշխանությունների և մասնավորապես` Նիկոլ Փաշինյանը հրաժարականը, միաժամանակ հայտարարելով, որ չեն հավակնում իշխանության, սրանք շատ արագ կհեռանան: Սկսեմ ինձանից.

Ես` Կարեն Քոչարյանս, երբևէ չեմ հավակնել որևէ պաշտոնի և իշխանափոխությունից հետո չեմ հավակնելու:

ԵՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ:

Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը