Բրյուս Ուիլիսի կինը պատմել է՝ ինչպես է դերասանը պայքարում դեմենցիայի դեմ
Հոլիվուդյան աստղ Բրյուս Ուիլիսի կինը՝ անգլիացի դերասանուհի և մոդել Էմմա Հեմինգը, պատմել է, թե ինչպես է դերասանը պայքարում ճակատային ժամանակավոր դեմենցիայի (տկարամտություն) դեմ, որը նրա մոտ ախտորոշվել էր 2023 թվականի փետրվարին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Հեմինգը խոստովանել է, որ բուժման տարբերակները քիչ են:
«Երբ դու ապրում ես տկարամտության աշխարհում, հասկանում ես, որ քիչ տարբերակներ կան: Բայց ոմանք չեն ցանկանում հանձնվել և պարզապես պառկել»,-ասել է նա՝ նկատի ունենալով ամուսնուն:
Հեմինգը նաև հավելել է, որ թեև հստակ հաստատված ախտորոշումը ցավ է պատճառում ընտանիքին, սակայն միևնույն ժամանակ այն մեծապես նպաստում է թերապիայի հետագա փուլերի ըմբռնմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 60 տարեկանից փոքր մարդկանց մոտ ճակատային ժամանակավոր դեմենցիան տկարամտության ամենատարածված ձևն է, և ախտորոշումը հաստատելու համար կարող են տարիներ պահանջվել:
«Այսօր այս հիվանդության բուժումը չկա, և մենք հուսով ենք, որ դա կարող է փոխվել առաջիկա տարիներին: Քանի որ Բրյուսի վիճակը զարգանում է, մենք հույս ունենք, որ լրատվամիջոցները լույս կսփռեն այս հիվանդության վրա, որը պահանջում է ավելի շատ հանրային իրազեկում և ավելի շատ հետազոտություններ»,-նշվում էր Ուիլիսի ընտանիքի տարածած հայտարարությունում։

Աղբյուրը՝ tert.am