Լրահոս

23.05.2023 00:28


Ավան-Առինջի գերեզմանոցում մի տղամարդ մարտական նռնակ է պայթեցնել ու մահացել

Ավան-Առինջի գերեզմանոցում մի տղամարդ մարտական նռնակ է պայթեցնել ու մահացել

Ավան-Առինջի գերեզմանոցում մի տղամարդ շիրմաքարի մոտ նստած սպառնացել է իր մոտ եղած մարտական նռնակը պայթեցնել։ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողներն այդ տղամարդու հետ բանակցություններ են վարել, որպեսզի նա չդիմի այդ քայլին։ Տղամարդը պահանջել է, որ ոչ ոք չմոտենա իրեն, ասելով՝ եթե մոտենան, նռնակը պայթեցնելու է։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Այդ պահին տղամարդու հետ բանակցություններ է վարել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը, Կոտայքի մարզային վարչության պետ Ռոբերտ Դավթյանն ու ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը։ Բանակցությունները արդյունք չեն տվել ու նա ձեռքին փաթաթած նռնակը պայթեցրել է։ Բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են նռնակի օղակը, դանակներ, օղու շիշ՝ ամբողջովին պարպած։

Դեպքի փաստով ստեղծվել է քննչական խումբ, նախաձեռնվել է վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը