Աշխարհ

23.05.2023 12:12


Բեռնատարը մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ. մեքենայում սվաստիկայով դրոշ է եղել (տեսանյութ)

Բեռնատարը մխրճվել է Սպիտակ տան դարպասների մեջ. մեքենայում սվաստիկայով դրոշ է եղել (տեսանյութ)

Վաշինգտոնում բեռնատարը մխրճվել է Սպիտակ տան տարածքի դարպասների մեջ։ Տեղեկությունը հայտնում է Washington Post–ը։

Վաշինգտոնի իշխանությունները մայիսի 22-ի երեկոյան, ձերբակալել են U-Haul բեռնատարի վարորդին։ ԱՄՆ գաղտնի ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էնթոնի Գուլյելմին հայտնել է, որ մեքենայում բեռ չի եղել։

Ներկայում իրավապահները փորձում են պարզել վարորդի մտադրությունը։ Լրատվամիջոցները գրում են, որ վարորդի մոտ սվաստիկայով դրոշ է եղել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը