Լրահոս

11.10.2011 16:38


Սիրիայի ընդդիմությունը հրաժարվում է բանակցել Ասադի հետ

Սիրիայի ընդդիմությունը հրաժարվում է բանակցել Ասադի հետ

-Ո՛չ մի բանակցություն Բաշար Ասադի հետ, ո՛չ մի համաձայնություն բռնատիրական վարչակարգի հետ,– նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի ազգային խորհրդի  ղեկավար Բուրհան Գալյունը։

Գալյունը Սիրիայում տեղի ունեցող ողբերգական դեպքերի պատասխանատուն Ասադին է համարել.

-Նա հանցագործ է։ Նա  է պատասխանատու  ժողովրդին սպանելու և ձերբակալելու վերաբերյալ արձակված բոլոր հրամանների համար։ Հերիք է արյուն թափել, հերիք է հանցագործություն անել, խնայիր քո ազգը։

Հիշեցնենք, որ Սիրիայի ազգային խորհուրդը, որը ներառում է երկրի հիմնական ընդդիմադիր ուժերին, ձևավորվել է հոկտեմբերի 2-ին։

Այս խորագրի վերջին նյութերը