Լրահոս

23.05.2023 18:15


WhatsApp-ն օգտատերերին հնարավորություն կտա խմբագրել ուղարկված հաղորդագրությունները

WhatsApp-ն օգտատերերին հնարավորություն կտա խմբագրել ուղարկված հաղորդագրությունները

WhatsApp հավելվածն այսուհետ իր օգտատերերին հնարավորություն կտա հաղորդագրություններն ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում խմբագրել դրանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 22-ին հաղորդել է ընկերությունն իր բլոգում կատարած գրառման մեջ:

Օգտատերերը կկարողանան խմբագրել հաղորդագրությունը՝ երկար սեղմելով ուղարկված տեքստի վրա և ընտրելով «խմբագրել» հրամանը: Հաղորդագրությունների կողքին կհայտնվի «խմբագրված» գրառումը, սակայն հասցեատերը չի կարողանա իմանալ, թե ինչ փոփոխություն է կատարվել տեքստում:

Տեքստը խմբագրելու հնարավորությունը WhatsApp-ի 2 միլիարդ օգտատերերին հասանելի կլինի առաջիկա շաբաթների ընթացքում:

Օգտատերերին նման հնարավորություն են առաջարկել նաև Telegram-ը և Signal-ը: Խմբագրման հնարավորությունը ներմուծել է Facebook-ը՝ գրեթե մեկ տասնամյակ առաջ:

Այս խորագրի վերջին նյութերը