Լրահոս

23.05.2023 14:55


Երևանում 77-ամյա տատիկը Hyundai-ով բախվել է 2 Mercedes-ի, Chevrolet-ին, Honda-ին և Ford-ին

Երևանում 77-ամյա տատիկը Hyundai-ով բախվել է 2 Mercedes-ի, Chevrolet-ին, Honda-ին և Ford-ին

Այսօր՝ մայիսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում 77-ամյա Թոթո Բ․-ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում բախվել է 2 Mercedes, Chevrolet, Honda և Ford մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վարորդ Թոթո Բ․-ին և նրա 82-ամյա ուղևորին։ Վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, պատճառաբանելով, որ չեն տուժել։

Դեպքի վայրում վարորդը պարեկներին հայտնել է, որ ինքն ունի վարորդական իրավունքի վկայական, սակայն տանն է մոռացել։

Վարորդն ու ուղևորը ամուսիններ են։

Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։ Պարզվում է կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը