Ձեզ զրկելու են լիցենզիայից․ առողջապահական բիզնեսը դառնալու է անհրապույր և դրանով զբաղվելու են միայն «ընտրյալները»
Հարգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների և դեղատների տնօրեններ‼️
Այսօր ազգային ժողովում ընդունվեց օրենք «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, համաձայն որի, ըստ ժամանակացույցի բոլոր լիցենզավորված կազմակերպությունների ԱՆԺԱՄԿԵՏ տրված լիցենզիաները ենթակա են նորից լիցենզավորման: Փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ դրանով կանխվում է հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը: Ստացվում է , որ 5 տարին մեկ առողջապահության նախարարութան կողմից պահանջ է դրվելու միջազգային փորձին համահունչ տեխնոլոգիական լուծումների: Իսկ հիմա կարևոր հարցադրումներ
Բուժհիմնարկների և դեղատների լիցենզավորման պահանջների և պայմանների վերահսկողությունը կատարում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը, այսինքն այս կառույցի անգործության պանճառո՞վ Է տնտեսվարողը «պատժվում» 5 տարին մեկ լիցենզավորվելու:
Բուժհիմնարկների բժշկական սարքավորումների հանդեպ ներկայացվող տեխնիկական պահանջների անհասկանալի փոփոխությունները բերելու են ուղղորդված մոտեցման: Ու՞մ բիզնեսի զարգացմանն է սա ուղղված:
Եթե 5 տարին մեկ բուժհիմնարկները և դեղատները լիցենզավորվում են մասնագիտական հագեցվածության պահանջների պահպանման համար, ինչու՞ 2022թվականից առ այսօր բժիշկները ,բուժքույրերը, դեղագետները և դեղագործները «վազում» են հավաստագիր հանելու համար, ծախսում ժամանակ և գումար, նաև բժիշկների համար 2026 թվականից գործելու է անձի լիցենզավորումը:
Գուցե՞ սկզբից վերանայվեր կառավարության 2002 թվականի 867 Ն որոշումը և պահանջների ցանկից հանվեր օրինակ մետաղյա շպատելը, թանզիֆե դիմակը, մետաղական ուրոլոգիական կատետր և այլն:
Այս փոփոխությունը բերելու է նրան, որ առողջապահական բիզնեսը դառնալու է անհրապույր և դրանով զբաղվելու են միայն «ընտրյալները», որը բերելու է անառողջ մրցակցության:

Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից