Քաղաքական

24.05.2023 20:37


Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է ՌԴ. նախատեսված է նրա, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպում

Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է ՌԴ. նախատեսված է նրա, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Ինչպես տեղեկացնում են նրա աշխատակազմից, մայիսի 25-ին Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Այցի շրջանակում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Նախատեսված է նաև նրա, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում:

Այս խորագրի վերջին նյութերը